Ամերիկահայ պատմությունը՝ Ձեր խոսքով
Ամերիկահայ պատմությունը սկսվել է 1618 թվականին, երբ Մարտին Հայը հասավ Ջեյմսթաուն։ Այդ օրվանից յուրաքանչյուր ընտանիք նոր էջ է գրել։ Պատմեք մեզ Ձերը՝ հայերեն կամ անգլերեն։
Ինչպիսի՞ պատմություններ ենք փնտրում
Մեծ թե փոքր, հին թե նոր. եթե այն Ձեր ամերիկահայ կյանքի մասն է, տեղն այստեղ է։
Ընտանիքի ճանապարհը
Ինչպես են Ձեր ծնողները, պապերն ու տատերը հասել Ամերիկա, և ինչ են բերել իրենց հետ։
Կյանքն Ամերիկայում
Ամերիկահայ մանկություն, սեփական գործ, հավատի և լեզվի պահպանում։
Հիշողություններ և մասունքներ
Լուսանկար, նամակ, բաղադրատոմս կամ երգ՝ և դրա հետևում թաքնված պատմությունը։
Համայնքային պահեր
Հիմնադրված եկեղեցի, բացված դպրոց, միասին ոտքի կանգնած համայնք։
Ինչպես է դա աշխատում
Գրեք Ձեր ձևով
Մի քանի նախադասություն կամ մի քանի էջ։ Կցեք լուսանկարներ, եթե ունեք։
Կարդում ենք յուրաքանչյուր պատմություն
Մեր թիմից որևէ մեկը կպատասխանի էլ. փոստով, սովորաբար երկու-երեք աշխատանքային օրվա ընթացքում։
Որոշումը Ձերն է
Հրապարակում ենք միայն Ձեր թույլտվությամբ։ Եթե խմբագրենք ծավալի կամ պարզության համար, նախ կհամաձայնեցնենք Ձեզ հետ։
Ոգեշնչման կարիք ունե՞ք
Սկսեք այս կայքում արդեն հրապարակված պատմություններից։